ՄՄարիա Գաբրիելյան

Առցանց հանդիպում` «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում

Առցանց հանդիպում` «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում

Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է հերթական առցանց հանդիպումը` «Միասին աջակցենք Հայաստանում իրավունքների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում։

 

Աշխատանքային առցանց քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետներ, Տեսչական մարմնի աշխատակիցներ։

 

Քննարկվել են Հայաստանում աշխատանքային իրավունքի բնագավառում հաշտարարի ինստիտուտի ներդրման և աշխատանքային իրավունքի ոլորտին առնչվող մի շարք հարցեր։ Տեսչական մարմնի ղեկավարը խոսել է կատարած աշխատանքներից, բարեփոխումներից ու հետագա անելիքներից։

 

Ամփոփ ներկայացրել է աշխատանքային իրավունքի ոլորտում Տեսչական մարմնի ստացած դիմում-բողոքների, վարույթների վիճակագրությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում