Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Արտաշատի ոստիկանները խուզարկությամբ ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

ԱԱննա Ավետիսյան

Մայիսի 12-ին ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տվյալներ ստացվեցին, որ 28-ամյա մի երիտասարդ իր փաստացի բնակության վայրում՝ Շահումյան գյուղի տներից մեկում, ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։

Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ երիտասարդի բնակության վայրում կատարվեց խուզարկություն։ Հայտնաբերվեց սվին-դանակ, «ԻԺ» տիպի հրացան, երկփողանի հրացանի փող, հրազենի խզակոթ, մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։

Խուզարկության ընթացքում երիտասարդը ներկայացրել է նաև «ԻԺ» տիպի հրացան։ Ապօրինի զենք-զինամթերքն ու թմրամիջոցի նմանվող զանգվածներն առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում