ԴԴավիթ Մուրադյան

ԼՂ-ում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունը չի մեկնարկել Ադրբեջանի համաձայնությունը չլինելու պատճառով. ՄԱԿ-ի խոսնակ

ԼՂ-ում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելությունը չի մեկնարկել Ադրբեջանի համաձայնությունը չլինելու պատճառով. ՄԱԿ-ի խոսնակ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին հարցին: Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը ցանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղում, ինչպես աշխարհի բոլոր վայրերում է:

Դյուժարիկն ընդգծել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնության բացակայության պատճառով: «Մենք հույս ունենք, որ առաջիկայում մենք այդ հարցում առաջընթաց կտեսնենք»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում