ՎՎարդան Հովսեփյան

Ռուստամ Բաքոյանը ծանոթացել է Ջրաշեն համայնքի եզդիների խնդիրներին

Ռուստամ Բաքոյանը ծանոթացել է Ջրաշեն համայնքի եզդիների խնդիրներին

Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը խորհրդարանում օրեր առաջ հանդիպել էր Ջրաշեն համայնքի եզդիների հետ, լսել նրանց խնդիրները: Դրանց տեղում ծանոթանալու նպատակով պատգամավորը մայիսի 12-ին այցելել է Ջրաշեն համայնք:

Առաջին ու ամենահրատապ հարցը, որ ներկայացվել է պատգամավորին, տնամերձ հողակտորները սեփականացնելու հարցն էր: 1960-ականներին Ջրաշենի եզդիական համայնքի բնակիչներին աշխատանքի դիմաց անհատույց տրամադրվել են շուրջ 2000 քմ տնամերձ հողակտորներ, որոնք գրանցվել են ծխամատյանում: Համայնքի ներկայացուցիչները սահմանված կարգով դիմել են քաղաքապետարան սեփականության իրավունքը գրանցելու համար, որտեղից տեղեկացրել են, որ սահմանված կարգով 300 քմ տրամադրվում է անհատույց, իսկ 1700-ը բնակիչները կարող են գնել:

Եզդիական համայնքի շահերը պաշտպանող իրավաբան Սամվել Գաբրիելյանի կարծիքով` սահմանված կարգով քաղաքացին իրավունք ունի իր հասանելիք 2000 քմ հողակտորը սեփականաշնորհելու: Ըստ նրա` ոտնահարվել են քաղաքացու իրավունքները: Եզդիական համայնքը պահանջում է օրենքի շրջանակում և սահմանված կարգով իրենց պատկանող ու անհատույց տրամադրված հողերը սեփականաշնորհելու իրավունք:

Հաջորդ խնդիրը ոռոգման ջրի բացակայությունն է: Ջրատար խողովակներն անմխիթար վիճակում են: Շուրջ 70 տնտեսություն չի կարողանում ոռոգել հողատարածքները:

Ռուստամ Բաքոյանը պատրաստակամություն է հայտնել հարցերը պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու և հետամուտ լինելու դրանց լուծմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում