ՆՆարեկ Սահակյան

Սկսվել են ուռենիների տնկման աշխատանքները, տնկվել է ուռենու 135 990 կտրոն Մասրիկ և Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում

Սկսվել են ուռենիների տնկման աշխատանքները, տնկվել է ուռենու 135 990 կտրոն Մասրիկ և Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» Քովիդ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում սկսվել են ուռենիների տնկման աշխատանքները: Մայիսի 3-11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն Մասրիկ և Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր և Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից 63 բնակիչ մասնակցել է աշխատանքներին:

 

Ուռենիների տնկման աշխատանքները կշարունակվեն Գավառագետ, Արգիճի, Մարտունի և Ձկնագետ գետերի շուրջ և կավարտվեն մայիսի 20-ին: Սևանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներում իրականացվում են նաև մաքրման աշխատանքներ:
 
Ծրագիրն իրականացվում է «կանաչ վերականգնում» մոտեցման շրջանակներում: Ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք և աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են Քովիդ-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ նպաստելով Սևանա լճի և Սևանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը:
 

Աշխատանքներն համակարգում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

 
Ծրագրին աջակցող տեղական գործընկերներն են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում