Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ակնկալվում է գերիների հարցի քննարկում Եվրոպայի խորհրդում

ՄՄայա Խաչատրյան

Հայաստանն ակնկալում է, որ մայիսի 21-ին սպասվող Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի տարեկան նիստում կքննարկվի Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց հարցը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 10-ին որոշում էր կայացրել  ծանուցել նախարարների կոմիտեին, որ որպես վճիռների կատարման հսկող մարմին՝ պարտադրի Ադրբեջանին կատարել Եվրադատարանի որոշումները:

Հիշեցնենք, որ չնայած հայկական կողմի փաստարկներին՝ Բաքուն պնդում է, որ Ադրբեջանում պահվող հայերը 72-ն են: Հայ փաստաբանների խումբն օրեր առաջ դիմել է Ստրասբուրգի դատարան՝ 19 անձի խոշտանգման ու սպանության փաստի առնչությամբ:

Իգոր Միրզախանյան (ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի իրավաբան-փորձագետ) - Սա իրականում նոր պրակտիկա է, նման նախադեպ դատարանը դեռ չի ունեցել: Դատարանի կանոնների Կանոն 39-րդի 2-րդ մասը, դատարանը երբ տեսնում է, որ իր որոշումներից մեկը չի կատարվում կողմերից մեկի կողմից, դրա մասին ծանուցում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին: Նախարարների կոմիտեն որևէ արձանագրված մեխանիզմ չունի, թե ինչ պատասխան ռեակցիա պետք է տա նման ծանուցմանը: Բայց մայիսի 21-ին նախատեսվում է Նախարարների կոմիտեի՝ նախարարների մակարդակով տարեկան նիստը, որի օրակարգը դեռևս հաստաստված չէ: 

Մենք ակնկալում ենք, որ որևէ ֆորմատով հարցը կբարձրաձայնվի Նախարարների նիստին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում