ԱԱրման Գալոյան

Անահիտ Ավանեսյանը Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայանում ծանոթացել է պատվաստումների գործընթացին

Անահիտ Ավանեսյանը Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայանում ծանոթացել է պատվաստումների գործընթացին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայան` ծանոթանալու COVID-19-ի դեմ իրականացվող պատվաստումների գործընթացին, տեղում կազմակերպվող աշխատանքներին: 

Նախարարը զրուցել է բուժաշխատողների հետ: Անահիտ Ավանեսյանին տեղեկացրել են, որ շարժական կայանի աշխատանքները սկսելուց 1 ժամ հետո` ժամը 13:00-ի դրությամբ, արդեն իսկ 12 քաղաքացի է պատվաստվել, մի քանիսն էլ սպասում են իրենց հերթին:

Հարկ է նշել, որ շարժական պատվաստումային կետը ծանրաբեռնված էր այցելուներով, որոնք հետաքրքրվում էին, թե ի՞նչ պատվաստանյութով և ի՞նչ կարգով է հնարավոր պատվաստվել: 

Անահիտ Ավանեսյանը լսել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի և պատվաստման գործընթացի վերաբերյալ քաղաքացիների մտահոգություններն ու  պարզաբանել  նրանց անհանգստացնող հարցերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում