ԱԱրման Գալոյան

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Հայաստան ժամանած պատվիրակության անդամներ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, Ֆրանսիայի պատգամավոր Սոֆի Մետը, Կատալոնիայի պատգամավոր Աուրորա Մադաուլան, Կամերունի պատգամավոր Ջոշուա Օսիհը, ՖԽՎ գլխավոր վարչական քարտուղար Էմանուել Մորին ու ՖԽՎ-ի Եվրոպայի տարածաշրջանի խորհրդական Ֆատմիր Լեչին վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանի, պատվիրակության անդամներ Արման Եղոյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ մայիսի 11-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին և փաստաթղթերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում