ԳԳայանե Թամամյան

Շարունակվում է չաշխատող անձին տրվող մայրության նպաստի տրամադրման գործընթացը

Շարունակվում է չաշխատող անձին տրվող մայրության նպաստի տրամադրման գործընթացը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է չաշխատող անձին տրվող մայրության նպաստի տրամադրման գործընթացը։ Մայրության նպաստը տրվում է միանվագ՝ շուրջ 156.500 դրամի չափով՝ հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

 

Անհրաժեշտ փաստաթղթերը՝ անձնագիրը կամ նույնականացման քարտը, ՀԾՀ, անաշխատունակության թերթիկն ու դիմումը պետք է ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

 

Գումարն ստանալու համար վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացնել անաշխատունակության թերթիկում հղիության և ծննդաբերության համար նշված՝ ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում։

 

Նպաստը նշանակվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում։

 

ՄՍԾ-ի տարածքային կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/3h99yYU

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում