ՄՄարիա Գաբրիելյան

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները

Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ոստիկանությունը պարզում է կատարվածի հանգամանքները

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոմեքենան այսօր առավոտյան վթարի է ենթարկվել Երևանի Խորենացու-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում:

ՀՀ ոստիկանությունից 1lurer.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ ահազանգ են ստացել, որ նշված հատվածում միմյանց են բախվել «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության խումբն այս պահին դեպքի վայրում է, կատարվածի հանգամանքները պարզվում են: 

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթար հետևանքով տուժած 2 քաղաքացիները տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

«Ներկա պահին քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում»,- տեղեկացրել է Դանիելյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում