ԳԳայանե Թամամյան

«Հայփոստը» գործարկել է ներհանրապետական նոր՝ «Սպրինտ» ծառայություն

«Հայփոստը» գործարկել է ներհանրապետական նոր՝ «Սպրինտ» ծառայություն

«Հայփոստ» ՓԲԸ-ն գործարկել է մինչև 2 կգ ապրանքային ներդրանքով առաքանիների ներհանրապետական առաքման նոր՝ «Սպրինտ» ծառայություն, որով նախատեսվում է առաքումն իրականացնել 2 օրվա ընթացքում:

«Հայփոստ» ընկերությունը, հաճախորդների համար հարմարավետ և վստահելի պայմաններ ստեղծելու նպատակով, յուրաքանչյուր առաքանու համար գեներացնում է ունիկալ գծանիշ կոդ, որը հաճախորդներին հնարավորություն կտա առցանց հետևել առաքանու հանձնման գործընթացին:

«Սպրինտ» ծառայության շրջանակում «Հայփոստի» հաճախորդներն առաքանու հասցեագրված փոստային բաժանմունք առաքվելու վերաբերյալ կստանան ծանուցում SMS հաղորդագրության միջոցով:

Ինչպես նշում է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Հայփոստ ընկերությունը նպատակ ունի սկիզբ դնել փոստային ծառայությունների  մատուցման նոր մշակույթի ձևավորմանը, որի կարևորագույն քայլերից մեկը մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է:

«Սպրինտ» ծառայությունը հնարավորություն կտա ավելի արագ, հարմարավետ իրականացնել առաքումը և բարձր որակի ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում