«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ Արմավիրի մարզի Այգեվան գյուղ այցի ժամանակ հյուրընկալվել են նաև Քեսաբլյանների ընտանիքում, որտեղ շուտով ծնվելու է ընտանիքի տասներորդ զավակը:
«Ընտանիքի հայրը՝ Վովա Քեսաբլյանը, հորդորում է հայ ընտանիքներին չվախենալ շատ երեխաներ ունենալուց. յուրաքանչյուր երեխա իր հետ նոր հաջողություն է բերում»,- գրել է վարչապետի տիկինը՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ:
















