ԱԱրման Գալոյան

Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն

Մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն

Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը հանրապետության գրեթե բոլոր լեռնային շրջաններում դիտվել է ձյուն, առանձին հատվածներում նաև ձևավորվել է ձնածածկույթ։ Այս երևույթի պատճառը Սև ծովի շրջաններից ներթափանցած ցուրտ մթնոլորտային ճակատն էր, որն իր հետ բերել է ջերմաստիճանի կտրուկ անկում։ 

Անցած գիշեր Աշոցքի հատվածում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -6, Ամասիայում և Ծաղկահովտում` -3, Տաշիրում, Գյումրիում և Արթիկում՝ 0 աստիճան։

2020 թ. մայիսի 10-ին նույնպես հանրապետությունում դիտվել է ջերմաստիճանի կտրուկ անկում, առանձին լեռնային գոտիներում նաև՝ թույլ ձյուն, սակայն այս պրոցեսի հետ համեմատ եղել է շատ թույլ և կրել է ավելի լոկալ բնույթ։

Հայաստանի օդերևութաբանության պատմության մեջ լեռնային շրջաններում դիտված ամենաուժեղ ձնամրրիկը եղել է 1986 թ. հունիսի 20-ին, երբ ծովի մակերևույթից 2200 մ և ավելի բարձրություններում տեղացել է 20-30 սմ ձյուն` մեծ վնաս հասցնելով այդ ժամանակահատվածում լեռնային արոտավայրերում գտնվող  ֆերմաներին՝ տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում