Մենք շուրջ 500 մլն դոլար վերադարձրել ենք բիզնեսին. Փաշինյան

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ հատուկ նիստում անդրադարձավ ՀՀ-ում տեղի ունեցած խորքային և ինստիտուցիոնալ փոփոխություններին: 

«Երբ 2018-ին ես ստանձնեցի վարչապետի պաշտոնը, Կառավարությունը բիզնեսին ունեցել է 274 մլրդ դրամի պարտք: Սա այն գումարն էր, որ ՀՀ օրենսդրությամբ բիզնեսը պետք է չվճարեր, այսինքն՝ այդ գումարը պետք է մնար բիզնեսի և տնտեսվարողի տրամադրության տակ, բայց դրանք ամենատարբեր ձևերով և եղանակներով հարկային մարմինների կողմից մուտքագրվել են միասնական գանձապետական հաշիվ կամ պետական հաշվեհամարներ:

Կարևոր եմ համարում արձանագրել, որ այս երեք տարվա ընթացքում այս պարտքի պրոբլեմն ըստ էության լուծվել է ոչ միայն դե ֆակտո վճարումների տեսքով, այլև ինստիտուցիոնալ առումով: 2021 թ. մայիսի 1-ի դրությամբ, ըստ էության, պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի, այսինքն՝ այդ պարտքը, ըստ էության, զրոյացվել է: Սա նշանակում է, որ մենք շուրջ 500 մլն դոլար վերադարձրել ենք բիզնեսին»,- նշեց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում