ԱԱրսեն Մկրտչյան

Մայիսի 7-10-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 118 դեպք

Մայիսի 7-10-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 118 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 7-10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 118 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու` 16, խարդախության՝ 12, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ընտանեկան բռնության՝ 6-ական, յուրացման կամ վատնման ու գույքը դիտավորությամբ վնասելու՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի և սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, բնակարանային գողության, որսագողության, թմրամիջոցների ապօրինի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում