Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին

ՄՄարիա Գաբրիելյան

Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: 

Կառավարության ղեկավարի պաշտոնակատար ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և մյուս բարձրաստիճան պաշտոնյաները «Հաղթանակ» զբոսայգում հետևել են մայիսի 9-ի տոնական քայլերթին: Տոնական միջոցառմանը ներկա են վետերաններ, ազատամարտիկներ: Նիկոլ Փաշինյանը մոտեցել է նրանց, շնորհավորել տոնական օրվա առթիվ և մաղթել առողջություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում