Սյունիքի մարզպետին ներկայացրել են Վաղատուր գյուղի խնդիրները

ԱԱննա Ավետիսյան

Սյունիքի մարզի Վաղատուր կամ, ինչպես հայտնի է, Բայանդուր գյուղն է: Բնակիչների հետ հանդիպման են եկել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը: 470 բնակիչ ունեցող գյուղում խնդիրները շատ են՝ անմխիթար ճանապարհներ, անկանոն գազիֆիկացում, ոռոգման և խմելու ջրի հարցեր:

Վաղատուրի գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով Գորիս գնալ-գալուց հետո մեքենաները շարքից դուրս են գալիս:

Հովհաննես Հովհաննիսյան, Վաղատուրի վարչական ղեկավար - Ճանապարհ չունենք ընդհանրապես, աշխատած գումարը գնում է մեքենայի վրա, անասուն ենք ծախում, դնում ճանապարհի վրա, երկու անգամ գնում ենք Գորիս, գալիս մեքենան կոտրվում է:

Ժասմեն Ալավերդյան, Վաղատուրի բնակիչ - Աղբանոց է, այդ ջրից էլ գտվում ենք, խմում:

Ծանոթանալով գյուղի խնդիրներին` մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը վստահեցրեց, որ առաջիկայում կսկսեն հողալցման աշխատանքները:

Մելիքսեթ Պողոսյան, Սյունիքի մարզպետ - Վաղատուրում լսեցինք գյուղացիներին, ճանապարհներ կան, որ ռազմավարական նշանակություն ունեն. և՛ գյուղացիներն են օգտվում, և՛ մեքենաներն են ջարդվում, պետք է ճանապարհները սարքել:

Հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետն անդրադարձավ նաև Կապանի օդանավակայանի` հայկական տարածքում չլինելու մասին տեղեկությանը:

Մելիքսեթ Պողոսյան - Կապանի օդանավակայանը մերն է, իսկ դրա դիմացը` ձորի մյուս կողմը, իրենցը, այդ բլուրի վրա, անտառի մեջ իրենց դրոշն է:

Հեռանալով գյուղից` մարզպետը վստահեցրեց` բնակիչներին հուզող բոլոր խնդիրներն ուշադրության կենտրոնում են և լուծում կստանան ըստ առաջնահերթության:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում