Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Ավետիսյան

Հայաստանից անվերադարձ մեկնածների մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հայաստանից անվերադարձ մեկնածների մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն

Օրերս մամուլում տարածվել էր «Այս տարվա չորս ամիսների ընթացքում 76.677 մարդ անվերադարձ լքել է Հայաստանը» վերտառությամբ հրապարակում, որը իրականությանը չի համապատասխանում։ Պնդումն արվել է՝ հիմք ընդունելով այն փաստը, որ 2021 թվականի առաջին չորս ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը կազմել է 240 հազար 891 մարդ, ժամանածներինը՝ 164 հազար 214 մարդ:

Կապ հաստատելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ և ուսումնասիրելով մեկնողների և ժամանողների վիճակագրությունը՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը պարզել է՝  լրատվականներում տեղ գտած շահարկումներն անհիմն են ու կեղծ։

Այսպես, Հայաստանին բնորոշ սեզոնային աշխատանքային միգրացիան հիմնականում դրսևորվում է տարվա առաջին ամիսներին, ինչով պայմանավորված վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում օդային ճանապարհով մեկնողների սալդոն (մեկնածների և ժամանածների տարբերությունը) տարվա առաջին ամիսներին մշտապես բացասական է եղել։ Բացի այդ, 2021 թվականի բացասական սալդոյի կտրուկ աճը պայմանավորված է նախորդ տարվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով կիրառված սահմանափակումներով, որի արդյունքում 2020-ին արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները հնարավորություն չեն ունեցել մեկնել արտերկիր։ Արդյունքում, 2021 թ. ցամաքային ուղիներով ուղևորափոխադրումներ իրականցնելու սահմանափակումներով պայմանավորված հիմնականում ուղևորափոխադրումներն իրականացվել են օդային ուղիներով։

Վերը նշված ցուցանիշի աճին նպաստել է նաև այն փաստը, որ Ռուսաստանի կառավարությունը մարտի 1-ից մինչև ապրիլի 1-ը երկարացրեց «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» հավելվածով երկիր մուտք գործելու թույլտվությունը, ինչի պատճառով նույնիսկ այն քաղաքացիները, ովքեր պետք է մեկնեին այս տարվա երկրորդ եռամսյակում, վերոնշյալ մեկամսյա ժամկետում մեկնեցին։

Ստորև կարող եք տեսնել 2010 թվականից մինչ 2021 թվականի հունվար-ապրիլ ամիսներին օդային ուղիներով մեկնածների և ժամանածների մասին վիճակագրությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում