ՄՄերի Եգորյան

Մեղմացվել են նախադպրոցական և հանրակրթական հաստատություններին ներկայացվող պահանջները. ԱՆ

Մեղմացվել են նախադպրոցական և հանրակրթական հաստատություններին ներկայացվող պահանջները. ԱՆ

Փոփոխվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները, հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Մասնավորապես, նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը, և  երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվի՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև սոցիալական հեռավորություն և սանիտարական կանոնների պահանջները։ Ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, համաձայն որի` անհրաժեշտ էր ձեռնպահ մնալ լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց։

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում, երկարօրյա ծառայությունները, արտաուսումնական խմբակները պետք է կազմակերպվեն՝ ապահովելով սահմանված կանոնների պահանջները։

Ինչպես նաև, եթե տվյալ դասարանի կամ խմբի սովորողի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատողի (ուսուցիչ, մանկավարժ, լաբորանտ, հոգեբան և այլն) մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), դասարանը կամ խումբը 14-օրյա ժամկետով անցնում է հեռավար կամ տնային ուսուցման։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում