ՄՄերի Եգորյան

Facebook-ը ոչնչացրել է Հայաստանի դեմ աշխատող ադրբեջանական ֆեյքերի մեծ խումբ. Մարտիրոսյան

Facebook-ը ոչնչացրել է Հայաստանի դեմ աշխատող ադրբեջանական ֆեյքերի մեծ խումբ. Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Ֆեյսբուքի նոր ուղղորդված գործողությունների մասին զեկույցում կրկին Ադրբեջանն է հայտնվել։ Հայտնաբերվել է մեծ ֆեյքերի խումբ, որը, ամենայն հավանականությամբ, կապ է ունեցել Ադրբեջանի ՊՆ-ի հետ։ Ֆեյսբուքի ադմինիստրացիան ոչնչացրել է 124 Facebook հաշիվ, 15 էջ, 6 խումբ և 30 Instagram հաշիվ:

«Դրանք աշխատել են ներքին լսարանի վրա, ինչպես նաև Հայաստանի դեմ։ Ծախսվել է գովազդի վրա մոտ 15500 դոլար. սքրինշոթներից երևում է, որ ֆեյքաբուծարանը նաև հայերեն ապատեղեկատվություն է տարածել հենց պատերազմի օրերին։

Իմ հարցին, թե արդյոք այս խումբը կապ ունե՞ր դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնաբերված և ոչնչացված ադրբեջանական խմբի հետ, ինձ պատասխանեցին, որ կապ չեն հայտնաբերել։
 
Նկարին ադրբեջանական ֆեյքերի օրինակներն են
https://about.fb.com/.../april-2021-coordinated.../»,- գրել է Մարտիրոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում