ՄՄարիա Գաբրիելյան

Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները առաջնային օժանդակություն կստանան

Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները առաջնային օժանդակություն կստանան

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հարկադիր, ինչպես նաև կամավոր Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին առաջնային օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Վերջիններիս նախատեսվում է տրամադրել իրենց կարիքներին համապատասխան ուղղորդման և խորհրդատվական ծառայություններ:

Ըստ հիմնավորման՝ ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև կացարանով ապահովում։ Առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին, իսկ երկրորդ բաղադրիչը՝ հիմնականում հարկադիր, իսկ առանձին դեպքերում` նաև կամավոր վերադարձած ՀՀ քաղաքացիներին։ Արդյունքում՝ պետության օժանդակությամբ վերադարձողներն ի վիճակի կլինեն վերահաստատվել և նոր կյանք սկսել հայրենիքում։

Ծրագրի ընդունումը կարևոր քայլ է ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակում Հայաստանի պարտավորությունների իրականացման արդյունքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ, ինչը նաև կարևոր հանգամանք է ՀՀ-ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում