Հայաստանի ԶՈՒ-ը Սյունիքի Խնածախ համայնքում ինժեներական աշխատանքներ են իրականացնում

ԱԱրման Գալոյան

Սյունիքի մարզի Խնածախ համայնքն է, որի հարևանությամբ օրերս հակառակորդն ինժեներական աշխատանքներ էր սկսել: Համացանցում աղմուկ բարձրացավ, և ոչ մի տող չգրվեց, որ սահմանն ու գյուղը հսկում ու պաշտպանում են հայկական Զինված ուժերը:

Մելիքսեթ Պողոսյան (Սյունիքի մարզպետ) - Հակառակորդը և մերոնք դեմ դիմաց կանգնած կատարում են  ինժեներական աշխատանքներ: Մեր բանակն այսօր կատարում է իր առաքելությունը, բայց ժողովրդին չես կարող ասել՝ մի՛ վախեցիր: Վախեցողը վախենալու է, չվախեցողը` ոչ:

Տեղաբնակները մտահոգ են, սակայն խուճապ չկա: Նրանք շարունակում են զբաղվել առօրյա գործերով:

Սլավիկ Սիմոնյան (Խնածախի երկրապահի հրամանատար) - Որոշ մարդիկ որ անտեղյակ խոսում են, մեզ հետ գյուղում ապրեն, հետո որոշեն՝ որն է ճիշտ, որը` սխալ, թե չէ հեռակա խուճապ են տարածում...
 
Խնածախի առաջնահերթ խնդիրներից է անվտանգության խնդիրը, բայց կարևոր են նաեւ ջրամատակարարման, գազիֆիկացման և արոտավայրերի հարցերը: Այսօր համայնք եկած մարզպետին մարնրամասնորեն ներկայացրել են խնդիրներն ու դրանց պատճառները:

Մելիքսեթ Պողոսյան - Գորիսի, Տաթևի, Տեղ համայնքները կարողացել են ազատագրված հողերից օգտվել: Հիմա, քանի որ հարավային սահմանը փակվել է, մարդիկ չեն կարողանում օգտվել, ու կան մարդիկ էլ, որ 99 տարով ունեն պայմանագիր: Նրանք խանգարում են գյուղացիներին օգտվել իրենց հողերից, և մենք այդ հարցը կլուծենք օրենքով:

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Խնածախից հեռանում է բոլոր խնդիրներն ուսումնասիրած: Համայնքի բնակիչներին վստահեցրել է՝ առաջիկայում կլուծվի արոտավայրերի և ջրամատակարարման հարցերը. գազիֆիկացման խնդրով ևս կզբաղվեն:

Հեղինակ՝ Արմինե Սիմոնյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում