ԱԱրման Գալոյան

Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. ՔԿ

Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թ. հունվարի 3-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի 62-ամյա բնակիչը Նալբանդյան գյուղում գտնվող տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նշված տան տիրոջ և վերջինիս որդու հետ: Վիճաբանության ընթացքում տղամարդը դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է տանտիրոջ որովայնի հատվածին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում