ԱԱրման Գալոյան

ԱԺ-ն վավերացրեց թմրամիջոցների վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը

ԱԺ-ն վավերացրեց թմրամիջոցների վերաբերյալ ԱՊՀ համաձայնագրում փոփոխություն կատարելու արձանագրությունը

Ազգային ժողովը վավերացրեց «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը: Կողմ քվեարկեց 84 պատգամավոր:

Կատարվող փոփոխությունները նպատակ ունեն կատարելագործելու թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությունը: Համաձայնագրում լրացվում են օգտագործվող հասկացությունների սահմանումները, նախատեսվում են ԱՊՀ մասնակից պետությունների միջև թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի, դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցության առավել մանրամասն կարգավորումներ, պետությունների միջև տեղեկատվության փոխանակման կատարելագործմանն ուղղված դրույթներ:

Նշենք, որ արձանագրությունն արդեն ուժի մեջ է մտել Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի և Տաջիկստանի համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում