ԴԴավիթ Մուրադյան

Ստամբուլում հայտնաբերվել է ադրբեջանցի ակտիվիստ Բայրամ Մամեդովի դին

Ստամբուլում հայտնաբերվել է ադրբեջանցի ակտիվիստ Բայրամ Մամեդովի դին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են քաղաքական ակտիվիստ, նախկին քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովի մահվան մասին։ Մամեդովի դին հայտնաբերվել է Ստամբուլում։ 

Նրա հարազատները սոցցանցերում հայտնել են, որ մի քանի օր լուր չեն ունեցել երիտասարդից, և միայն մայիսի 4-ին ոստիկանությունը տեղեկացրել է, որ նրա դին հայտնաբերվել է ծովում: Իրավապահները հետաքննում են երիտասարդ ակտիվիստի մահվան պատճառները։ Քննարկվում է մի քանի վարկած՝ ինքնասպանություն, դժբախտ պատահար կամ մահափորձ:

Ակտիվիստներ Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը 2016 թ. Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա «Շնորհավոր ստրուկների տոնը» և «F*** the system» գրությունները թողնելուց հետո ձերբակալվել էին և ավելի ուշ 10 տարով ազատազրկման դատապարտվել՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Երկու երիտասարդն էլ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել են քաղբանտարկյալ։ 

2019 թ. ակտիվիստներին համաներում էր շնորհվել։ Բայրամ Մամեդովը վերջին շրջանում բնակություն էր հաստատել Թուրքիայում։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում