ՎՎարդուհի Բալյան

Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 56 դեպք

Մեկ օրում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 56 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 4-5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 11-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սպանության սպառնալիքի ու ընտանեկան բռնության՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սառը զենքի հայտնաբերման, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 3 անհետ կորած, 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 21 պատահար. 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում