ՌՌոզա Խաչատրյան

Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օր. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օր. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Հարկային օրենսգրքում և «Հայաստանի  Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց խորհրդարանում:

Կողմ քվեարկեց 76, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նշենք, որ օրենքով առաջարկվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որի նպատակն է խթանել հարկային մարմին - հարկ վճարող հարաբերությունները: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Կառավարության որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին - հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

Իսկ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում նախագծով ապրիլի 19-ը սահմանվում է Հարկ վճարողի օր՝ հաշվի առնելով պետբյուջեում եկամուտների ծավալում հարկերի գերակշիռ ազդեցությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում