Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԱԱննա Ավետիսյան

Համագործակցության հուշագիր Արդարադատության նախարարության և ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջև

Համագործակցության հուշագիր Արդարադատության նախարարության և ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջև

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջև այսօր ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Փաստաթուղթն իրենց ստորագրությամբ վավերացրել են արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Քրիստիննե Գրիգորյանը և ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը։

Հուշագրի նպատակը նախարարության կողմից նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչների որակավորման ստուգումների կազմակերպման և արդյունքների գնահատման աշխատանքների արդյունավետության բարձրացումն է՝ այդ գործընթացում ներգրավելով նշված ֆակուլտետի Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի ներուժը:  

Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել այս նախաձեռնությունը և ընդգծել, որ  Կառավարությունը կարևորում է նոտարական թարգմանիչների որակավորման գործընթացն այնպիսի մակարդակով անցկացնելը, որ ստուգման արդյունքում ընտրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ։

Գևորգ Բարսեղյանը ևս կարևորելով հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը՝ նշել է, որ ֆակուլտետը կօգտագործի իր վիթխարի մասնագիտական ներուժը այս նախաձեռնությունը պատվով կյանքի կոչելու համար։

Ի թիվս այլնի՝ Հուշագրով նախատեսվում է, որ նախարարությունը, ստուգումների կազմակերպման և արդյունքների գնահատման աշխատանքներում փորձագետի ներգրավման անհրաժեշտության դեպքում, դիմելու է ԵՊՀ համապատասխան  ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոն, վերջինս ներկայացնելու է համապատասխան մասնագետների/փորձագետների թեկնածուներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում