45 աշխատատեղով նոր արտադրություն Գյումրիում

ՔՔրիստինա Մկրտչյան

Գյումրու ապագա կաթի գործարանը կառուցվում է Շչեդրինի փողոցում՝ ահա այս շենքում: Հիմնական արտադրությունը ծավալվելու է այս հսկա սրահում։ Մոնտաժային վերջին աշխատանքներն են իրականացվում։

Փաթեթավորման սարքավորումներն են միայն պակասում. դրանք ճանապարհին են, շուտով կհասնեն։ Երկրորդ հարկում երկու խոշոր սառնարաններն են։ Գյումրեցի գործարարը ծանոթացնում է տարածքին։ Մինչև արտադրություն հիմնելը գյումրեցի գործարարն ու ընկերությունը որպես միջնորդ կաթնամթերք են ներկրել Իրանից և արտահանել Ռուսաստան։ Հետո որոշել են արտադրություն ստեղծել տեղում։

Շինարարությունը պլանավորում են ավարտել հունիսին։ Դիմել են Կառավարություն, օգտվել հարկային արտոնություններից, փոխարենը պարտավորություն ստանձնել ստեղծել աշխատատեղեր Գյումրիում։

Արթուր Առնավուտյան - Ավելացված արժեքի հարկից և ակցիզային հարկից ենք ազատված. 45 հոգի աշխատող՝ միջինը 150 հազար դրամով։

Արտադրություն հիմնելը հեշտացվել է, փաստաթղթային քաշքշուքների չեն հանդիպել։ Ընկերությանն այս հարցում աջակցել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամը, որը ներդրումների խթանման ազգային կառույցն է։

Գործարարը 300 մլն դրամի ներդրում է արել, դեռ 100-150 մլն էլ պահանջվում է։ Գործարարի բողոքը բանկերից է, անգամ շենքի գրավադրման պայմանով վարկեր չեն տրամադրում։

Արթուր Առնավուտյան - Սկսնակ գործարարը բիզեսը, որը չունի նախապատմություն, ունի խնդիրներ, վեց ամսվա նախապատմություն, որը սկսնակի համար աբսուրդ է։ 

Սարքավորումների մեծ մասը ՌԴ-ից են ներկրել։ Վստահ են, որ երկու ամսից արդեն աշխատակիցներին կընտրեն, կսկսվի արտադրությունը։ Սպառման շուկաների առումով ևս անհանգստություն չկա։

Եթե կա որակ ու ողջամիտ գին, արտահանելը խնդիր չէ, ասում է գործարարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում