Տոնական օրվա հիշողությունները՝ խորհրդանշական բարձունքից

ՎՎահե Դավթյան

Մայիսմեկյան տոնին պատրաստվում էին շաբաթներ առաջ՝ նոր հագուստ կարում, պաստառներ պատրաստում, որ գիշերն ավտոբուսով գյուղից հասնեն Հրապարակ ու մասնակցեն շքերթին:

Նարգիզ Մնացականյան - Առաջին անգամ շքերթի մասնակցել եմ վեց տարեկանում, անցել եմ Լենինի հրապարակով:

Օրը շաբաթ է, միայնակ է դուրս եկել զբոսանքի: Հիշողությունները տիկին Նարգիզին նորից բերել են Հաղթանակի զբոսայգի: Տարիներ շարունակ ընկերներով էին տոնում աշխատավորի օրը: Հիմա դա փոխվել է, բայց աշխատասիրությունը նույնն է՝ արդեն 40 տարի:

Մայիսի մեկը պատմություն է մտել 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր, որպեսզի աշխատանքային ժամ սահմանվի 8 ժամը: Հետագայում մայիսի մեկը դարձավ տոն` մեծ շքերթով:

75-ամյա Էմմա տատն աշխատանքի 52 տարիներից 21-ն անցկացրել է Խորհրդային տարբեր երկրներում: Եղել է բուժքույր, ամուսնու հետ բիզնեսով զբաղվել: Այս օրը, որ երկրում էլ լիներ, պարտադիր մասնակցում էին շքերթին: Հիմա Հայաստանում է, ասում է՝ ոչինչ, որ տոնն առաջվա պես չի նշվում, կարևորն աշխատանք կա:

Էմմա Սահակյան - Լավ եմ աշխատել, պատիվ, հարգանք եմ ունեցել, բոլորն են հարգել, մարդը պիտի աշխատունակ լինի:

Խորհրդանշական՝ հաղթանակի բարձունքի մշտական մյուս այցելուն. Ռուդոլֆ պապի համար աշխատանքը պատիվ է: 83-ամյա բժիշկը 20 տարի այստեղ է մարզվում՝ Երևանի համայնապատկերն աչքի առաջ:

55 տարվա բժիշկն աշխատավորի օրվա տարբեր տարիների շքերթներից շատ պատմություններ է գրի առել: Լուսանկարներն էլ խնամքով սոսնձել է կեսդարյա ալբոմի մեջ: Ասում է՝ չեք տեսել, դժվար էլ պատկերացնեք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում