ԼԼիլիթ Գասպարյան

Պետք է ամենօրյա աշխատանքով մեր աշխարհը դարձնենք բարեկեցիկ, ապահով և հարմարավետ. Ավինյան

Պետք է ամենօրյա աշխատանքով մեր աշխարհը դարձնենք բարեկեցիկ, ապահով և հարմարավետ. Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ: 

«Շնորհավորում եմ «Աշխատանքի օրվա» կապակցությամբ: Աշխատանքը քաղաքակրթության, մարդկային արժեքների և բարեկեցության հիմքն է, առանց որի չի կարող լինել մարդը և նրա ստեղծած աշխարհը: Ուստի պետք է ամենօրյա աշխատանքով մեր աշխարհը դարձնենք բարեկեցիկ, ապահով և հարմարավետ:

Այդ նպատակի իրագործումն անցնում է աշխատանքում կատարելագործվելու, հմտանալու, արդյունք ստեղծելու ուղիով: Նորարարությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, թվայնացումն ու ինքնանպատակ քանակի փոխարեն արդյունքահենք որակը պիտի լինեն յուրաքանչյուրիս աշխատանքի հիմքը, որով կստեղծենք ապրելու համար բարենպաստ միջավայր և 21-րդ դարին համարժեք դիմակայուն պետություն ու հասարակություն»,- ասված է ուղերձում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում