ԴԴավիթ Մուրադյան

Լիտվայի արտգործնախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Լիտվայի արտգործնախարարը Բաքվում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգը Բաքվում Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Պատմության դասերը շատ բարդ են հատկապես նրանց համար, ովքեր դրա մասը չեն կազմել: Մենք սովորում ենք հասկանալ դիմացինի դիրքորոշումները, մտնել նրանց դրության մեջ, պատմությանը նայել նրանց աչքերով: Այս գործընթացը ժամանակատար է:

Որոշ գործընթացներ շատ ավելի հեշտ են, քան մյուսները: Մենք տեսանք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահն իր երկրի անունից հստակորեն ճանաչեց պատմական ճշմարտությունը, ինչպես դա արել է Լիտվան»:

Նա համոզմունք է հայտնել, որ փաստերը պետք է ներկայացվեն և գնահատականի արժանանան: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում