ՄՄարի Կոստանյան

Ադրբեջանը մինչև այժմ չի կատարել ռազմագերիներին վերադարձնելու ամենակարևոր դրույթը. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը մինչև այժմ չի կատարել ռազմագերիներին վերադարձնելու ամենակարևոր դրույթը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ է գնահատում՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Ցանկանում եմ հատկապես նշել այն դերը, որ Ռուսաստանն ու նախագահ Վլադիմիր Պուտինը խաղացել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման գործում: Ցանկանում եմ ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունն արդյունավետ եմ գնահատում. դա այժմ ակնհայտ է մեզ համար»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

Նա հիշեցրել է, որ շարունակվում է ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ գործող եռակողմ հանձնաժողովի աշխատանքը:

«Սակայն կուզեի նշել, որ Ադրբեջանը մինչև այժմ, դժբախտաբար, չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամենակարևոր դրույթը: Դա վերաբերում է ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին շնորհակալություն է հայտնել «այդ խնդիրը լուծելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում