ՄՄարիա Գաբրիելյան

Ավարտվել են Երևանի մետրոպոլիտենի ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները

Ավարտվել են Երևանի մետրոպոլիտենի ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտնել է, որ ավարտվել են մետրոպոլիտենի ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։
 
«Հարգելի՛ գործընկերներ,
 
Ի պատասխան ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլոիտենի ռուսերեն ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկությունների, հայտնում ենք, որ ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։
 
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի հանձնարարականով բոլոր կայարաններում թարմացվում էին գեոլոկացիոն ցուցանակները»,- հայտնել է Խաչատրյանը:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ մետրոպոլիտենի կայարանների ցուցանակները թարմացվում են:
 
 
 
Նկարները «Բարեկամություն» կայարանից

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում