ԱԱրսեն Մկրտչյան

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ապրիլի 30-ին, մայիսի 3-4-ը՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-ի ցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ը ցերեկը աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում ապրիլի 30-ին, մայիսի 2-3-ը՝ կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:

Մայիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում