ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային զգուշացրել է ռուսական ՀՕՊ-երի գնման համար

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիային զգուշացրել է ռուսական ՀՕՊ-երի գնման համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիային և ԱՄՆ մյուս դաշնակիցներին զգուշացրել է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համար՝ նշելով, որ նման քայլերը կարող են պատժամիջոցների կիրառման և Վաշինգտոնի հետ հարաբերությունների սրման պատճառ դառնալ՝ փոխանցում է The Hill պարբերականը:

Այս պարագայում՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան բերել է Թուրքիայի օրինակը, որը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում ռուսական ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման վերաբերյալ:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ը Թուրքիայի նկատմամբ առաջին պատժամիջոցները կիրառել է դեկտեմբերին: Միացյալ Նահանգները թիրախավորել էր Թուրքիայի ռազմարդյունաբերական ընկերություններին ու դրանց ղեկավարներին: Արգելվել են ԱՄՆ-ի արտահանման բոլոր արտոնագրերը, մուտքի արտոնագրերի սահմանափակումներ են կիրառվել որոշ անձանց ու գործակալությունների նկատմամբ, սառեցվել են նրանց հաշվեհամարները:

Ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնումը Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների սրման միակ պատճառը չէր: Լարվածությունը խորացավ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանության փաստը մերժող Թուրքիան հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը կվնասի երկկողմ հարաբերությունները:

Չնայած ամերիկյան վերջին ապտակին՝ Բլինքենը հայտարարել է, որ Ջո Բայդենն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «լավ զրուցել են» անցյալ շաբաթ, և Բայդենն անհամբեր սպասում է հունիսին նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահի հետ հանդիպմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում