ՆՆարե Թադևոսյան

Թրաֆիքինգ. սեռական շահագործման ենթարկած կանայք ձերբակալվել են

Թրաֆիքինգ. սեռական շահագործման ենթարկած կանայք ձերբակալվել են

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Երևանի բնակիչ, 36-ամյա և Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա երկու կին սեռական շահագործման են ենթարկում մի երրորդ կնոջ:

Շահագործողներն օգտվել էին այն հանգամանքից, որ կինը հոգեկան խանգարման հետևանքով ամբողջությամբ կամ մասամբ զրկված էր իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու հնարավորությունից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել ապացուցողական նշանակություն ունեցող փաստական տվյալներ: Պարզվել է, որ շահագործողները, բռնություն գործադրելով կամ սպառնալով, կնոջը ստիպել են մայրաքաղաքի Արցախի փողոցում, Արտաշատի խճուղում և Մասիս քաղաքում զբաղվել մարմնավաճառությամբ, և վաստակած ողջ գումարը վերցրել են:

Հարուցված քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Ապրիլի 27-ին թրաֆինգի դեմ պայքարի բաժնի ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են կատարել Երևանի բնակչուհու հաշվառման և բնակության վայրերում:

Շահագործող կանայք ձերբակալվել են, իսկ թրաֆիքինգի զոհը տեղափոխվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի աջակցման կենտրոն: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում