ՆՆարե Թադևոսյան

ԱՀ ԱԻՊԾ-ն պատրաստվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ կազմակերպելու աշխատանքներին

ԱՀ ԱԻՊԾ-ն պատրաստվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ կազմակերպելու աշխատանքներին

ԱՀ ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատրաստվում է 2021 թվականի հակահրդեհային միջոցառումների և հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն անկորուստ կազմակերպելու աշխատանքներին։

 

Ծառայության տնօրենի տեղակալ Սամվել Հայրումյանը, փրկարար ուժերի վարչության պետ Հրանտ Գասպարյանն ու պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Դավիթ Գաբրիելյանն այցելել են Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանային բաժիններ, տեղորոշել հրշեջ պահակակետերի համար նախատեսվող վայրերը։

 
 

Ցանքատարածությունների մոտակայքում շուրջօրյա հերթապահություն կազմակերպելու նպատակով ուսումնասիրվել են նախորդ տարիների փորձը, տեղանքը, պահակակետերի տեղակայման վայրերը՝ հաշվի առնելով շարժման ճանապարհները, ջրի լցավորման տեղերը և տարածքի ռելիեֆային առանձնահատկությունները։

 

Պատերազմից հետո մշակվում են նաև ցանքատարածքներ, որը նախկինում չէին մշակվել։ Ուստի, նախորդ տարվա համեմատ այս տարի հենակետերի դիրքային փոփոխություն կլինի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում