Նստել ու մտածում ենք՝ էլ ինչ անենք, որ Քոչարյանին ու հանցակիցներին թույլ չտանք ընտրությունների վրա ազդել. Բաբաջանյան

ՌՌոզա Խաչատրյան

Կարող եմ հավաստիացնել և կարող եմ ձեզ հետ գրազ գալ, որ այս փոփոխություններն իրականացնելուց հետո այս խախտումները տեղ են գտնելու ընտրական գործընթացի ժամանակ՝ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

«Մենք հիմա խելոք նստել ու մտածում ենք՝ էլ ի՛նչ անենք, որ Քոչարյանին ու դրա մյուս դավաճան հանցակիցներին թույլ չտանք, որ ընտրությունների վրա կարողանան հնարավորինս քիչ ազդեցություն գործել: Հեռու եմ այն մտքից, որ այս փոփոխություններով մեզ հաջողվելու է հիմնարար միջոցներ գտնել՝ ընտրություններն ազատ, արդար և թափանցիկ անցկացնելու համար:

Հետո՝ մեղք է, ընդդիմություն մի՛ կոչեք այդ հանցագործներին: Ժամանակին եթե իրավաքաղաքական գնահատական տայիք այդ հանցագործներին, ամեն մարդ կիմանար, թե ինչ չափով է մասնակցել պետության բռնազավթմանը, և դատական իշխանությունը, որն այսօր էլ այս հանցագործությունների հնարավոր իրականացնողներին շարունակում է իր պաշտպանության և հովանավորության տակ պահել, հույս չունենաք, որ իրավապահ համակարգի, դատական այս խայտառակ պայմաններում մենք ի վիճակի ենք լինելու լուծել մեր երկրի համար կենսական կարևոր այս հարցը»,- նշեց Բաբաջանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում