Հայկական հուշարձանների նկատմամբ ադրբեջանական վերաբերմունքը հանգեցրել է մշակութային աղետի

ՆՆունե Ալեքսանյան

Արդեն կես տարի է Արցախում վտանգված է 13 վանական համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 4 մատուռ և 523 խաչքար. Արցախի մշակույթի նախարարը «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» համաժողովի մասնակիցներին է ներկայացնում Ադրբեջանի գրաված տարածքներում հայկական հարուստ ժառանգության ահռելի կորուստները՝ ընդհանուր առմամբ մոտ 2000 հուշարձան:

Համաժողովը կվերածվի ամենամյա մի հարթակի, որում կներկայացվեն հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները:

Արցախյան տասը պետական և երկու մասնավոր թանգարանները՝ 20 000 ցուցանմուշներով, բացարձակ ոչնչացման վտանգի տակ են, այդ թվում նաև Արթուր Մկրտչյանի, Շուշիի Պատմության, Երկրաբանական, Կերպարվեստի,Գորգերի թանգարանները: Ադրբեջանի վերահսկողության տակ է Տիգրանակերտի ամրոց-թանգարանը, իսկ Ազոխում պեղված բացառիկ նմուշները տարվել են Ադրբեջան: Հայկական հետքերի ոչնչացման օրեցօր ավելի վայրագացող փաստերը իրապես վերածվել են մշակութային աղետի:

Արդեն քանի ամիս է Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցը Արցախ և բացահայտ ցինզմով յուրացնում է հազարամյակների ժառանգությունը: Ադրբեջանը թիրախավորում է նաև մեր կրոնական իրավունքները՝ հայ ուխտավորների մուտքն արգելված է արցախյան բոլոր սրբավայրեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում