ԱԱրսեն Մկրտչյան

Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների ճանապարհաշինարարությունը կիրականացվի եռաշերտ ասֆալտային ծածկույթով. Պապիկյան

Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների ճանապարհաշինարարությունը կիրականացվի եռաշերտ ասֆալտային ծածկույթով. Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի «Տրանշ-3» հատվածի շինհրապարակում հետևել է շինարարության ընթացքին:

««Տրանշ-3»-ի (Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներ) շուրջ 46,2 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունը կիրականացվի եռաշերտ ասֆալտային ծածկույթով»,- հայտնել է նախարարը:

 
Շիրակի մարզպետարանից էլ տեղեկացնում են՝ Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Մաչյանի և պատասխանատուների հետ զրուցել է շինարարների հետ, կարևորել աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը՝ նշելով, որ «Հյուսիս-հարավի» այս հատվածը էական ու կենսական նշանակություն ունի։
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում