ՄՄարի Կոստանյան

Թե ինչպես «Մուսա լեռան» մարտիկները ոգեշնչեցին հրեաներին՝ դիմակայելու նացիստների ձեռնարկած ցեղասպանությանը

Թե ինչպես «Մուսա լեռան» մարտիկները ոգեշնչեցին հրեաներին՝ դիմակայելու նացիստների ձեռնարկած ցեղասպանությանը

Մահվան ճամբարներ արտաքսմանը դիմակայելու գործում նացիստական գետտոներում գտնվող հրեա մարտիկները ոգեշնչվել են իրական դեպքերի վրա հիմնված՝ Հայոց ցեղասպանությունը նկարագրող պատմությունից: Այս մասին հայտնում է The Times of Israel պարբերականը:

Խոսքը Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի մասին է, որը ոգեշնչել էր հրեաներին: Վեպը լույս է տեսել 1933-ին: Այն պատմում է Մուսա լեռան պաշարման մասին: Սա Մովսեսի լեռն է, որտեղ 250 հայ մարտիկներ 1915-ին մոտ 2 ամիս ինքնապաշտպանություն են կազմակերպել:

Պարբերականն անդրադարձել է նաև Թուրքիայի կառավարության կողմից Ցեղասպանության ժխտմանն ու ԱՄՆ նախագահի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչմանը: Հրեական պարբերականը նշում է նաև, որ Իսրայելը դեռևս չի ճանաչել Ցեղասպանությունը:

Վերադառնալով հայերի ինքնապաշտպանության պատմությանը՝ հոդվածագիրը նշում է, որ գերմանալեզու վեպի շնորհիվ Հայոց ցեղասպանության թեմայի վրա է կենտրոնացվել միլիոնավոր մարդկանց ուշադրությունն ամբողջ աշխարհում, ինչն իր հերթին օգնել է բավականաչափ գումար հանգանակել հայ փախստականներին աջակցելու համար:

Վեպի հրատարակումից վեց տարի անց նացիստական Գերմանիան սկսեց Եվրոպայի նվաճման օպերացիան: «Մուսա լեռան 40 օրը» երիտասարդների շրջանում գրեթե ակնթարթորեն տարածվեց կրակի լեզվակների նման:

Առաջին աշխարհամարտի քողի տակ Օսմանյան կայսրությունը հայերի զանգվածային սպանությունները սկսեց 1915-ից: Բաց երկնքի տակ իրականացված կոտորածից բացի՝ հազարավոր հայերի նստեցրին նավերը, որոնք Սև ծովում ջրասույզ եղան:

Հայերի կոտորածից տասնամյակներ անց, Ֆրանց Վերֆելի վեպի հերոսները ոգեշնչեցին գետտոներում ձերբակալված հազարավոր հրեաներին, որոնք վճռեցին իրավիճակն իրենց ձեռքը վերցնել, երբ ճիշտ պահը հասունանա: «Մուսա լեռան 40 օրը» վեպը բեսթսելեր էր դարձել Վարշավայի գետտոյում: Ձերբակալված հրեաներն իրենց կյանքը համեմատում էին հայերի ճակատագրի հետ: Նացիստների ծրագրած ցեղասպանությանը դիմագրավելու որոշումը կայացվել էր, հրեաները խոսում էին գետտոյի իրենց «Մուսա լեռան» ծրագրի մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում