ԳԳևորգ Թոսունյան

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 74 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 74 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 26-27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես, բացահայտվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 14, անձնական ունեցվածքի գողության և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 7-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, ապօրինի ծառահատման՝ 3, անձի առևանգման, ավազակային հարձակման, զենք-զինամթերքի առգրավման ու խուլիգանության՝ 2-ական, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, ընտանեկան բռնության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ տարածելու, առևտրային կաշառքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 7 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և վրաերթի 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում