ԳԳայանե Թամամյան

Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը ֆենոմեն էր

Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը ֆենոմեն էր

Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Գևորգ Արշակյանը ֆենոմեն էր: Գևորգն ընդամենը 24 տարեկան էր, բայց հասցրել էր միաժամանակ սովորել և կարմիր դիպլոմով ավարտել Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, իրավաբանության ֆակուլտետը, Վազգեն Սարգսանի անվան ռազմական համալսարանը։

Գևորգը դեռևս 2017 թվականին տվել էր մի հարցազրույց, որ կարծես թե ինչ-որ չափով կանխագուշակում էր ապագան, որոշ չափով ցույց տալիս նրա կյանքի և ապրելու դիմանկարը: Հարցազրույցը պատրասվել է դեռևս 4 տարի առաջ, երբ մտքիս եկավ համալսարանի ամենակրեատիվ մարդկանց հետ բլից հարցազրույց անկացնել և որոշ չափով բացահայտել նրանց, իզուր չէր, որ մտքիս հենց առաջինը նա եկավ: Ստորև ներկայացնեմ հարցազրույցը, որը միայն մի մասն է Գևորգ Արշակյան ֆանտաստիկ մարդու հետ:

9 հարց՝ Գևորգ Արշակյանին

- Կամուսնանաս եթե...

- Առանց եթե. ամուսնանալն ընտանիք կազմելու նախապայման է, իսկ ընտանիք կազմելը մարդու առաքելությունն է:

- Կհեռանաս եթե...
- Դիտարկել պետք է ինչից կամ ումից հեռանալը. մի բան կա հաստատ, երկրիցս չեմ հեռանա երբեք:

- Կստես եթե...
- Դա լինի արդարության գինը:

- Կծիծաղես կեղծ եթե...
- Կժպտամ բազմանշանակ, բայց կեղծ ծիծաղի չի հասնի:

- Կբարկանաս եթե...
- Տրամաբանությունը զոհվի:

- Կփրկես դավաճանին եթե...
- Ինքն իրեն ուզում է փրկել:

- Կսպանես եթե...
- Հայրենիքն ու պետությունը պաշտպանելիս, բայց դա արդեն սպանություն չեմ դիտարկի:

- Կպարտվեմ եթե...
- Ինքս ինձ չճանաչեմ:

- Ես Գևորգ Արշակյանն եմ և կարող եմ ի՞նչ անել...
- Կարող եմ վայելել կնոջ գեղեցկությունը:

Հարցազրույցը պատրաստել է Վ. Ամիրջանյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում