Կրակոցներ ֆուտբոլային խաղի ժամանակ․ ոստիկանների բացահայտումը

ՄՄարիա Գաբրիելյան

Ապրիլի 18-ին ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ ժամը 15-ի սահմաններում Թումանյան քաղաքի մարզադաշտում կրակոցներ են հնչել։ Ըստ նախնական տվյալների՝ ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ Թումանյան քաղաքի 33-ամյա մի բնակիչ վիճել էր առաջնությանը ներկա մի խումբ անձանց հետ։ Հայհոյել էր, հետո հեռացել և վերադարձել էր երկփողանի որսորդական հրացանով։ 33-ամյա տղամարդը 2 անգամ օդ էր կրակել՝ ֆուտբոլի առաջնության մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ անձը նաև խփել էր Մարց բնակավայրի ֆուտբոլի թիմի անդամներից մի քանիսին:

Խուլիգանության փաստով հարուցվեց քրեական գործ։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 22-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Թումանյանի բաժին՝ իր հետ բերելով որսորդական հրացանը։

Ապօրինի հրազենն առգրավվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում