ԱԱննա Ավետիսյան

Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ ապրիլի 26-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Պատվիրակության անդամները շրջել են կենտրոնում, ծանոթացել կրթական և աշխատանքային ծրագրերին: Հայ երիտասարդ սերնդի կրթական այս օջախում կիրառվում են 21-րդ դարի նորարարական տեխնոլոգիաներ:

Հյուրերն ունկնդրել են Թումոյի ուսանողական երաժշտական խմբի՝ «Թմբաթա»-ի կատարումները, եղել նաև կենտրոնի կինոթատրոնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում