ԱԱննա Ավետիսյան

Արցախում մեկ շաբաթում հայտնաբերել և վնասազերծել են 113 հրթիռակասետային և 1 ավիացիոն ռումբ

Արցախում մեկ շաբաթում հայտնաբերել և վնասազերծել են 113 հրթիռակասետային և 1 ավիացիոն ռումբ

2021 թվականի ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 1007 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ` զանգերի թիվն ավելացել է 3-ով:

 

Զենք-զինամթերքի հայտնաբերման մասով ստացված կանչերը շարունակում են մնալ օրախնդիր:

Շաբաթվա ընթացքում, հիմնականում Մարտունու և Մարտակերտի շրջաններից, քաղաքացիների կողմից ստացվել է 33 կանչ: Սակրավորները բնակավայրերից, տնամերձ հողամասերից հայտնաբերված պայթուցիկ նյութերն ու այլ զինատեսակներ տեղափոխել են անվտանգ վայր:

 

Անցած շաբաթ ԱԻՊԾ սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերների, ինչպես նաև The halo trust  ականազերծող կազմակերպության և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ մեկտեղ, Արցախի տարածքից հայտնաբերել և վնասազերծել են 113 հատ հրթիռակասետային և 1 ավիացիոն ռումբ, 31 հատ թնդանոթի արկ, 5 պայթուցիչ, 1-ական հակատանկային  ական և զենիթահրթիռային արկ, ձեռքի 7 հատ նռնակ: Մարտակերտում ընդունվել է գյուղատնտեսական նշանակության ականազերծված 60 հա մակրոտարածք:

 

Հրդեհի մասին արձանագրվել է 7 կանչ, որից մեկը բնակելի շինությունում, մյուսները՝ բռնկվել են չոր խոտատարածքներում և աղբակույտերում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարները մեկուսացրել են կրակը. ոչ ոք չի տուժել: Հրդեհի մասին մեկ ահազանգ կեղծ է եղել:

 

Ապրիլի 20-ին ուժեղ քամու հետևանքով խնդիրներ են առաջացել Ստեփանակերտում: Գրանցվել է 2 կանչ: Բնակելի տան տանիքից և ավտոտնակից թիթեղներ են պոկվել ու կախվել: Փրկարարները ժամանակին մեկնել են դեպքի վայր և կանխել սպասվող վտանգը:

 

Արտակարգ մեկ դեպք է գրանցվել Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում: Շունը հարձակվել է բնակչի վրա: ԱԻՊԾ Լիսագորի տեղամասային փրկարարները քաղաքացուն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո՝ տեղափոխել են բուժհաստատություն: Վիճակը կայուն է:

 

911 ահազանգման կենտրոնում 7 օրվա ընթացքում կենցաղային բնույթի 38 կանչ է գրանցվել, որից 5-ը՝ վերելակի, 6-ը՝ դռան բացման համար: Փրկարարները բոլորին տեխնիկական օգնություն են ցուցաբերել: Խմելու ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 3 համայնքի բնակիչների:

 

Անցած շաբաթվա ընթացքում ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների որոնման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանման նպատակով կատարել են 4 ելք:

 

Զինադադարից հետո հայտնաբերվել է 1551 աճյուն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում