ԼԼիլիթ Գասպարյան

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Գարեգին Երկրորդ կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին

Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենին՝ իր և ողջ հայ ժողովրդի անունից երախտագիտություն հայտնելով ապրիլքսանչորսյան ուղերձում վերջինիս արդարամիտ կեցվածքի համար։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվության բաժինը: 
 

Վեհափառ Հայրապետն իր նամակում ընդգծել է, որ 106 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում սկսված Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ կողմից, հատկապես այս պատմական դժվարին պահին, ունի ուրույն կարևորություն՝ հաշվի առնելով նույն Թուրքիայի սատարմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված բարբարոսական պատերազմը 2020 թվականի աշնանը, որի հետևանքների հաղթահարման հարցում Մայր Աթոռն ակնկալում է ողջ միջազգային հանրության շուտափույթ հումանիտար ներգրավումը։
 

Նորին Սրբության նամակը կհանձնվի Հայաստանում ԱՄՆ դեսպանին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում