ՄՄարի Կոստանյան

Ջանքեր ենք գործադրում Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման համար. Կիպրոսի նախագահ

Ջանքեր ենք գործադրում Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման համար. Կիպրոսի նախագահ

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Հայոց ցեղասպանության հիշատակի օրը նշել է Թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ: Այս մասին տեղեկանում ենք Greek City Times պարբերականից:

«Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը: Մենք ակնածանքով և խոր վշտով խոնարհվում ենք նրանց զոհողության առջև: Մենք ամուր կանգնած ենք մեր հայ բարեկամների կողքին, որոնք ապրում են մեր հայրենիքում: Շարունակում ենք ջանքեր գործադրել Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման համար»,- գրել է Կիպրոսի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում