ԱԱրևիկ Աբելյան

Ընդդիմադիրները կոչ են անում բոյկոտել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգը

Ընդդիմադիրները կոչ են անում բոյկոտել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված՝ «Հիշատակի եռերգություն» խորագրով միջոցառումները մեկնարկել են ապրիլի 23-ի երեկոյան:

Այսօր երեկոյան՝ ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո տեղի կունենա համերգ Հայաստանի ազգային սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային երգչախմբերի մասնակցությամբ:

Համերգին, որի ընթացքում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը», ներկա են լինելու Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների անդամները:

Ֆեյսբուքում երեկվանից արշավ է սկսվել ՀՀԿ-ամերձ շրջանակների կողմից. կոչ են անում բոյկոտել այսօր կայանալիք համերգ-ընդունելությունը: Նրանց հետ չի պահել անգամ Հայոց ցեղասպանության զոհերի տարելիցի օրը:

Համերգը բոյկոտողների թվում են Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, նույն շրջանակի այլ անդամներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում